ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 538. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 538. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱԺՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Ժառանգատուի անչափահաս կամ անաշխատունակ զավակները (այդ թվում որդեգրվածները), ինչպես նաև մեռածի անաշխատունակ ամուսինը, ծնողները (որդեգրողները) և խնամքի տակ գտնվողները, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգում են ժառանգության այն բաժնի առնվազն երկու երրորդը, որը նրանցից յուրաքանչյուրին կհասներ ըստ օրենքի ժառանգման դեպքում (պարտադիր բաժին): Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում նաև սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաներից բաղկացած ժառանգական գույքի արժեքը: