Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 20 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հոդված 238. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՀՈՎ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 238. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՄԱՀՈՎ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎ

Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության:

Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար:

Պարտավորությունը դադարում է իրավաբանական անձի (պարտապանի կամ պարտատիրոջ) լուծարումով:

Լուծարված իրավաբանական անձի պարտավորության կատարումը ԽՍՀ Միության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է դրվել այլ իրավաբանական անձի վրա:

2. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։