Հոդված 570. ԺԱՌԱՆԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Հոդված 570. ԺԱՌԱՆԳՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔԸ
Ժառանգման հարաբերությունները որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ ժառանգատուի մշտական բնակության վերջին վայրն է եղել:
Անձի` կտակ կազմելու և վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի ու նրա վերացման ակտի ձևը որոշվում են այն երկրի օրենքով, որտեղ ակտը կազմելու պահին եղել է կտակարարի բնակության մշտական վայրը: Սակայն կտակը կամ նրա վերացումը անվավեր չեն կարող ճանաչվել ձևը չպահպանվելու հետևանքով, եթե վերջինս բավարարում է ակտը կազմելու վայրի օրենքի պահանջները կամ խորհրդային օրենքի պահանջները:
ԽՍՀ Միությունում գտնվող շինությունների ժառանգումը բոլոր դեպքերում որոշվում է խորհրդային օրենքով: Նույն օրենքով են որոշվում նաև անձի` կտակ կազմելու կամ վերացնելու ունակությունը, ինչպես նաև կտակի ձևը, եթե կտակվում է ԽՍՀ Միությունում գտնվող շինություն: