Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 418. ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 418. ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոներն իրավունք ունի վարձատրություն ստանալու կոմիտենտից: Եթե կոմիսիոները երաշխավորել է գործարքի կատարումը երրորդ անձի կողմից (սույն օրենսգրքի 414 հոդված), ապա այդ երաշխավորության համար կոմիսիոները հատուկ վարձատրություն է ստանում կոմիտենտից:

Կոմիսիոն վարձատրության, ինչպես նաև դելկրեդերեի վարձատրության չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան չի սահմանված:

Բոլոր կոմիսիոն պայմանագրերով, բացառությամբ արտաքին առևտրի կոմիսիայի պայմանագրերի, արգելվում է կոմիսիոն վարձատրությունը և դելկրեդերեի վարձատրությունը որոշել, ելնելով այն տարբերությունից կամ տարբերության մի մասից, որը գոյանում է կոմիտենտի նշանակած գնի և այն ավելի ձեռնտու գնի միջև, որով կոմիսիոները կկնքի գործարքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։