Հոդված 139. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ (ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ)
Հոդված 139. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ (ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐ)
Վալյուտային արժեքները` օտարերկրյա վալյուտան (թղթադրամներ, դրամանիշներ, մետաղադրամներ). օտարերկրյա վալյուտայով վճարման փաստաթղթերը (չեկեր, մուրհակներ, ակրեդիտիվներ և այլն) և ֆոնդային արժեքները (բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն) բանկային վճարման փաստաթղթերը ռուբլիներով (չեկեր և այլն), որոնք ձեռք են բերվում օտարերկրյա վալյուտայի դիմաց` դրանք այդպիսի վալյուտայի վերածելու իրավունքով. թանկարժեք մետաղները` ոսկի, արծաթ, պլատին և պլատինային խմբի մետաղներ (պալլադիում, պրիդիում, ռադիում, ռութենիում և օսմիում) ամեն մի տեսքով ու վիճակով և բնական թանկարժեք քարերն անմշակ ու մշակված ձևով (ալմաստ, գոհար, սուտակ, զմրուխտ, շափյուղա, ինչպես նաև մարգարիտ), բացառությամբ այդ մետաղներից ու քարերից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի, ինչպես նաև այդպիսի իրերի ջարդոնի, կարող են ձեռք բերվել միայն ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով և սահմաններում:
(27.07.77 խմբագրությամբ)