ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 550. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄԸ
Հոդված 550. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄԸ
Սույն օրենսգրքի 549 հոդվածով սահմանված ժառանգության ընդունման ժամկետը կարող է դատարանի կողմից երկարացվել, եթե դատարանը գտնի, որ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի են: Ժառանգությունը կարող է ընդունվել նշված ժամկետը անցնելուց հետո նաև առանց դատարան դիմելու, եթե ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգները համաձայն են դրան:
Այն դեպքում, եթե ժառանգական գույքն ընդունված է եղել մյուս ժառանգների կողմից կամ անցել է պետությանը, հիշյալ ժամկետը բաց թողած ժառանգին հանձնվում է նրան հասանելիք գույքի միայն այն մասը, որ պահպանվել է նատուրայով, ինչպես նաև նրան հասանելիք գույքի մյուս մասի իրացումից ստացված դրամական միջոցները:
(26.11.75 խմբագրությամբ)