Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 3 · ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

Հոդված 57. ԽԱԲԵՈՒԹՅԱՆ, ԲՌՆՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԵԿ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՉԱՐԱՄԻՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ԿԱՄ ԾԱՆՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 57. ԽԱԲԵՈՒԹՅԱՆ, ԲՌՆՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԵԿ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՉԱՐԱՄԻՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՈՎ ԿԱՄ ԾԱՆՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության տակ կամ մեկ կողմի հետ մյուս կողմի ներկայացուցչի չարամիտ համաձայնության հետևանքով կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որ քաղաքացին ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով` իր համար ծայրահեղ անձեռնտու պայմաններով, անվավեր է ճանաչվում տուժողի հայցով կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության հայցով:

Եթե գործարքն անվավեր է ճանաչվել նշված հիմքերից որևէ մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով, ապա նրա արժեքը հատուցում է փողով: Եթե տուժողը մյուս կողմից գործարքով գույք է ստացել կամ մյուս կողմին տրվածի դիմաց հասանելիք ունի, ապա դրանք վերցվում են հօգուտ պետության: Երբ գույքը նատուրայով հօգուտ պետության հանձնելն անհնարին է, ապա բռնագանձվում է նրա արժեքը:

Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրա կրած ծախսերը, նրա գույքի կորուստը կամ փչացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։