ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 562. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Հոդված 562. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Ժառանգությունն ընդունած ժառանգների համաձայնությամբ ժառանգական գույքի բաժանումը կատարվում է նրանց հասանելիք բաժիններին համապատասխան: Համաձայնություն չկայացվելու դեպքում բաժանումը կատարվում է դատական կարգով:
Սաղմնավորված, բայց դեռ չծնած ժառանգի առկայության դեպքում ժառանգները ժառանգական գույքը բաժանելու իրավունք ունեն ժառանգության նրա հասանելիք մասը նրան բաժին հանելու պայմանով միայն: Չծնված ժառանգի շահերը պաշտպանելու համար պետք է բաժանմանը մասնակից դարձվի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը: