ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 206. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 206. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԱԾ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությունով պարտատիրոջ ունեցած բոլոր իրավունքները:
Մի քանի երաշխավորներից յուրաքանչյուրն իրավունք ունի ետադարձ պահանջ ներկայացնելու պարտապանին իր վճարած գումարի չափով:
Երաշխավորի կողմից պարտավորությունը կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հաստատող փաստաթղթերը և այդ պարտավորությունն ապահովող իրավունքները: