Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 282. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄՆ ԱՌԱՆՑ ժԱՄԿԵՏԸ ՆՇԵԼՈՒ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 282. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄՆ ԱՌԱՆՑ ժԱՄԿԵՏԸ ՆՇԵԼՈՒ

Եթե գույքային վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա այն կնքված է համարվում անորոշ ժամկետով, և կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամեն ժամանակ հրաժարվելու պայմանագրից, այդ մասին նախազգուշացնելով մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ շինությունների կամ ոչ բնակելի շենքերի վարձակալության դեպքում` երեք ամիս առաջ:

Եթե պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև գույքային վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետը նշվելու, ապա այս հոդվածի առաջին մասը կիրառվում է այն ժամկետների սահմաններում միայն, որոնք նախատեսված են սոցիալիստական կազմակերպությունների միջև կնքվող գույքային վարձակալության պայմանագրերի համար (սույն օրենսգրքի 281 հոդվածի երկրորդ մաս):

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։