Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 459. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵԳՐԵՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 459. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԵԳՐԵՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Այն անձը, որը հատուցել է ուրիշի պատճառած վնասը, վնաս պատճառող անձի նկատմամբ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի հատուցվածի չափով, եթե այլ չափ չի սահմանված օրենքով:

Ծնողները, խնամակալը կամ հոգաբարձուն, ինչպես նաև սույն օրենսգրքի 453 ու 455 հոդվածներում նշված կազմակերպությունները, որոնք հատուցել են չափահաս չդարձած կամ անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը, ռեգրեսի իրավունք չունեն այդ քաղաքացու նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։