Հոդված 480. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՎԱԾ ԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 480. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ԸՆԾԱՅՎԱԾ ԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինակային իրավունք ճանաչվում է Հայաստանի Հանրապետության և միութենական մյուս հանրապետությունների այն քաղաքացիների համար, որոնց երկերը առաջին անգամ լույս են ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում են օտարերկրյա պետության տերիտորիայում, ինչպես նաև նրանց իրավահաջորդների համար:
Մյուս անձանց համար հեղինակային իրավունքը այն երկի նկատմամբ, որն առաջին անգամ լույս է ընծայվել կամ որևէ օբյեկտիվ ձևով գտնվում է օտարերկրյա պետության տերիտորիայում, ճանաչվում է ԽՍՀՄ միջազգային պայմանագրերով: Միջազգային պայմանագրերով պահպանություն տրամադրվելու դեպքում օտարերկրյա պետության տերիտորիայում երկի լույս ընծայման փաստը որոշվում է համապատասխան միջազգային պայմանագրի դրույթների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության և միութենական մյուս հանրապետությունների քաղաքացի հանդիսացող հեղինակների օտարերկրյա իրավահաջորդների համար հեղինակային իրավունքը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում ճանաչվում է այն դեպքում, եթե այդ իրավունքը նրանց է փոխանցվում ԽՍՀ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(28.08.74, 28.07.82 խմբագրությամբ)