Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 414. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 414. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿՈՄԻՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Կոմիսիոները պետք է կատարի այն բոլոր պարտականությունները և իրականացնի այն բոլոր իրավունքները, որոնք բխում են երրորդ անձի հետ իր կնքած գործարքից:

Կոմիսիոները կոմիտենտի առաջ պատասխանատու չէ երրորդ անձի կողմից այն գործարքի կատարման համար, որը նրա հետ կնքվել է կոմիտենտի հաշվին, բացի այն դեպքերից, երբ կոմիսիոները երաշխավորել է այդ գործարքի կատարումը երրորդ անձի կողմից (դելկրեդերե):

Եթե երրորդ անձը խախտել է կոմիսիոների կողմից նրա հետ կնքված գործարքը, ապա կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հաղորդել կոմիտենտին, կոմիսիոներին, հավաքել և ապահովել անհրաժեշտ ապացույցներ:

Կոմիտենտը, որին հաղորդվել է երրորդ անձի հետ կոմիսիոների կնքած գործարքը այդ անձի կողմից խախտվելու մասին, իրավունք ունի պահանջելու, որ կոմիսիոները իրեն հանձնի հիշյալ գործարքով երրորդ անձի նկատմամբ ունեցած պահանջները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։