ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 37. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 37. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Իրավաբանական անձը դադարում է լուծարքի կամ վերակառուցման ( միաձուլման, բաժանման կամ միացման) միջոցով:
Իրավաբանական անձանց միաձուլման և բաժանման դեպքում գույքը (իրավունքներն ու պարտականությունները) անցնում է նոր առաջացած իրավաբանական անձանց: Իրավաբանական անձը մի ուրիշ իրավաբանական անձի միացվելու դեպքում նրա գույքը ( իրավունքներն ու պարտականությունները) անցնում է վերջինիս: Գույքն անցնում է հանձնման հաշվեկշիռը ստորագրվելու օրը, եթե այլ բան չի նախատեսված օրենքով կամ վերակառուցման վերաբերյալ որոշմամբ:
Իրավաբանական անձանց լուծարքի և վերակառուցման կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: