ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 17 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 189. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 189. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պարտավորությունների կատարումը կարող է օրենքի կամ պայմանագրի համաձայն ապահովվել տուժանքով (տուգանքով, տույժով), գրավականով և երաշխավորությամբ:
Բացի դրանից, քաղաքացիների միջև կամ նրանց մասնակցությամբ ծագած պարտավորությունները կարող են ապահովվել կանխավճարով, իսկ սոցիալիստական կազմակերպությունների միջև ծագած պարտավորությունները` երաշխիքով: