Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 509. ՏԻՊԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 509. ՏԻՊԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Տիպային հեղինակային պայմանագրերը, բացի այն դեպքերից, երբ ԽՍՀ Միության օրենսդրությունը այդ պայմանագրերի հրատարակումը վերապահում է ԽՍՀ Միության իրավասությանը, հաստատվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի սահմանված կարգով:

Հեղինակային պայմանագիրը կարող է պարունակել այնպիսի պայմաններ, որոնք տիպային պայմանագրով նախատեսված չեն: Հեղինակի հետ կնքված պայմանագրի այն պայմանները, որոնք օրենքում կամ տիպային պայմանագրում սահմանված դրության համեմատությամբ վատթարացնում են հեղինակի դրությունը, անվավեր են և փոխարինվում են օրենքով կամ տիպային պայմանագրով սահմանված պայմաններով:

(28.08.74 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։