Հոդված 524. ԱՅՆ ԳՅՈՒՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ Է ՏՐՎԵԼ
Հոդված 524. ԱՅՆ ԳՅՈՒՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ Է ՏՐՎԵԼ
Այն դեպքում, երբ գյուտի համար հեղինակային վկայագիր է տրվել, այդ գյուտի նկատմամբ պետության բացառիկ իրավունքը գործում է հայտ ներկայացվելու օրվանից սկսած տասնհինգ տարվա ընթացքում: Պետությունն իր վրա է վերցնում գյուտի իրականացման հոգսը, հաշվի առնելով դրա ներդրման նպատակահարմարությունը:
Կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները պետական կազմակերպությունների հետ հավասար հիմունքներով կարող են օգտագործել իրենց գործունեության բնագավառին վերաբերող գյուտերը: Հայտ ներկայացնելու օրվանից սկսած տասնհինգ տարվա ընթացքում մյուս կազմակերպությունների և անձանց կողմից հիշյալ գյուտերը արհեստագործության նպատակով օգտագործել թույլատրվում է դրա համար լիազորված պետական մարմնի թույլտվությամբ միայն:
Գյուտարարը, որին հեղինակային վկայագիր է տրվել, իր գյուտի օգտագործման դեպքում ունի վարձատրության իրավունք` նայած գյուտի օգտագործման շնորհիվ ստացվող խնայողության կամ այլ դրական արդյունքին, ինչպես նաև ունի հայտնագործությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների վերաբերյալ կանոնադրությանը համապատասխան արտոնությունների իրավունք:
(28.07.82 խմբագրությամբ)