ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 13 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 150. ԳԱՆՁ
Հոդված 150. ԳԱՆՁ
Գանձը այսինքն հողում թաղված կամ այլ եղանակով թաքցված փողը (ոսկե և արծաթե դրամներ, խորհրդային և օտարերկրյա վալյուտա) կամ արժեքավոր առարկաներ (թանկագին քարեր, մարգարիտներ, թանկարժեք մետաղների ձուլակտորներ, շինվածքներ և ջարդոն), որոնց սեփականատերը չի կարող հայտարարվել կամ օրենքով նա կորցրել է իր իրավունքը դրանց նկատմամբ, դառնում է պետության սեփականությունը, և գտնողը այն պետք է հանձնի ֆինանսական մարմիններին:
Այն անձին, որը գտել և ֆինանսական մարմիններին է հանձնել գանձը, վարձատրություն է տրվում հանձնված արժեքների գնի քսանհինգ տոկոսի չափով, եթե միայն այդ արժեքների պեղումները կամ որոնումները չեն մտել այդ անձի պաշտոնական պարտականությունների մեջ: