Հոդված 56. ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը անվավեր է ճանաչվում այն կողմի հայցով, որը գործել է մոլորության ազդեցության տակ:
Եթե այդպիսի գործարքն անվավեր է ճանաչվել, ապա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ երբ հնարավոր չէ ստացածը վերադարձնել նատուրայով, նրա արժեքը հատուցել փողով:
Այն կողմը, որի հայցով անվավեր է ճանաչվել գործարքը, իրավունք ունի մյուս կողմից պահանջելու հատուցել իր ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա չապացուցվի, ապա այն կողմը, որի հայցով անվավեր է ճանաչվել գործարքը, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա ծախսերը, գույքի կորուստը կամ փչացումը: