ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 28 · ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 285. ԳՈՒՅՔԸ ՎԱՐձԱԿԱԼԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 285. ԳՈՒՅՔԸ ՎԱՐձԱԿԱԼԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին հանձնել պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:
Կենցաղային վարձույթի պայմանագիրը կնքող կազմակերպությունը պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձակալությամբ տրվող գույքի սարքին լինելը:
Վարձատուն պատասխանատու չէ գույքի այն թերությունների համար, որոնց մասին ինքը հիշատակել է պայմանագիրը կնքելիս: