ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՆՁԻՆՔ
Հոդված 27. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 27. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Իրավաբանական անձն օժտված է քաղաքացիական իրավունակությամբ` իր գործունեության համար սահմանված նպատակներին համապատասխան:
Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից, իսկ այն դեպքում, երբ իրավաբանական անձը գործելու է տվյալ տեսակի կազմակերպությունների ընդհանուր կանոնադրության հիման վրա` նրա կազմվելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշման հրատարակման պահից: Եթե կանոնադրությունը ենթակա է գրանցման, ապա իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է գրանցման պահին: