Հոդված 475. ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԿԱՄ ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ԽՆԱՅԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 475. ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԿԱՄ ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ԽՆԱՅԱԾ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այն անձը, որը օրենքով կամ գործարքով սահմանված հիմքեր չունենալով գույք է ձեռք բերել ուրիշի հաշվին, պարտավոր է վերջինիս վերադարձնել անհիմն կերպով ձեռք բերած գույքը:
Նույնպիսի պարտականություն է ծագում, երբ հետագայում վերանում է այն հիմքը, որով ձեռք է բերվել գույքը:
Անհիմն կերպով ձեռք բերած գույքը նատուրայով վերադարձնելն անհնարին լինելու դեպքում պետք է հատուցվի նրա արժեքը այն չափով, որչափով կգնահատվեր գույքը ձեռք բերվելու պահին:
Այն գույքը, որը ուրիշ անձի հաշվին ձեռք է բերվել ոչ թե գործարքով, այլ ուրիշ այնպիսի գործողությունների շնորհիվ, որոնք ակնհայտ հակասում են սոցիալիստական պետության ու հասարակության շահերին, բռնագանձվում է հօգուտ պետության, եթե բռնագրավման ենթակա չէ:
Անհիմն կերպով գույք ստացող անձը պարտավոր է վերադարձնել կամ հատուցել նաև այն բոլոր եկամուտները, որոնք նա այդ գույքից ստացել է կամ պետք է ստանար այն պահից ի վեր, երբ ինքն իմացել է կամ պետք է իմանար գույքը ստանալն անհիմն լինելու մասին:
Այս կանոնները տարածվում են այն դեպքի վրա, երբ ուրիշ անձի հաշվին գույք խնայելը օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքեր չի ունեցել: