ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 548. ԿՏԱԿԱԿԱՏԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 548. ԿՏԱԿԱԿԱՏԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կտակակատարն իրավունք ունի կատարելու այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են կտակի կատարման համար:
Կտակակատարը վարձատրություն չի ստանում կտակի կատարման իր գործողությունների համար, բայց իրավունք ունի ժառանգության հաշվին հատուցում ստանալու այն անհրաժեշտ ծախսերի դիմաց, որ նա կրել է ժառանգական գույքը պահպանելու և այդ գույքը կառավարելու համար:
Կտակի կատարումից հետո կտակակատարը պարտավոր է ժառանգների պահանջով հաշվետվություն ներկայացնել նրանց: