Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 494. ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ և ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 494. ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ և ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ

Առանց հեղինակի համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն անպայման նշելով օգտագործված երկի հեղինակի ազգանունը, և ընդօրինակման աղբյուրը, թույլատրվում է`

1) հրատարակված ուրիշի երկը օգտագործել նոր, ստեղծագործորեն ինքնուրույն երկ ստեղծելու համար, բացի պատմողական երկը դրամատիկական երկ կամ սցենար դարձնելուց և ընդհակառակը, ինչպես նաև դրամատիկական երկը սցենար դարձնելուց և ընդհակառակը.

2) գիտական ու քննադատական աշխատություններում, ուսումնական և քաղաքական-լուսավորական հրատարակություններում վերարտադրել գիտության, գրականության ու արվեստի հրատարակված առանձին երկերը և դրանցից հատվածները, ըստ որում քաղվածքների ձևով վերարտադրությունը թույլատրվում է հրատարակման նպատակով պայմանավորվածության սահմաններում, իսկ վերարտադրությունը այլ եղանակով, այդ թվում ժողովածուներով, թույլատրվում է մեկ հեղինակի ստեղծագործություններից ընդհանուր առմամբ մեկ հեղինակային մամուլից ոչ ավելի ծավալով.

3) պարբերական մամուլում, կինոյում, ռադիոյով և հեռուստատեսությամբ ինֆորմացիա տալ գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերի մասին, այդ թվում անոտացիաների, ռեֆերատների, տեսությունների և այլ փաստագրական ինֆորմացիոն ձևերով.

4) կինոյում, ռադիոյով և հեռուստատեսությամբ վերարտադրել հրապարակորեն արտասանած ճառերը, զեկուցումները, ինչպես նաև գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերը: Վերարտադրություն է համարվում նաև հրապարակորեն կատարվող երկերի տրանսլյացիան ռադիոյով և հեռուստատեսությամբ` անմիջականորեն դրանց կատարման վայրից.

5) թերթերում վերարտադրել հրապարակորեն արտասանված ճառերը, զեկուցումները, ինչպես նաև գրականության, գիտության և արվեստի լույս ընծայված երկերը` բնագրով և թարգմանությամբ.

6) որևէ եղանակով ընդօրինակել, բացի մեխանիկական կոնտակտային պատճենահանումից, կերպարվեստի այն երկերը, որոնք գտնվում են ազատ այցելավայրերում, բացառությամբ ցուցահանդեսների ու թանգարանների.

7) գիտական, ուսումնական և լուսավորական նպատակներով տպագիր երկերի վերարտադրությունը առանց շահույթ ստանալու.

8) լույս ընծայված երկերի հրատարակումը ցցուն-կետավոր տպատառերով` կույրերի համար:

(28.08.74, 27.10.76 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։