Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 497. ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ` ՀԵՂԻՆԱԿԻՆ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 497. ԵՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ` ՀԵՂԻՆԱԿԻՆ ՎԱՐՁԱՏՐԵԼՈՎ

Առանց հեղինակի համաձայնության, բայց նրա ազգանվան նշմամբ և հեղինակին վարձատրելով թույլատրվում է`

1) լույս ընծայված երկերի հրապարակային կատարումը, սակայն եթե հաճախորդներից մուտքի վճար չի գանձվում, ապա հեղինակը վարձատրության իրավունք ունի Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում միայն.

2) լույս տեսած երկի հրապարակային վերարտադրման կամ տարածման նպատակներով նրա գրառումը ժապավենի, ձայնապնակի, մագնիսաժապավենի կամ այլ հարմարանքի վրա, բացառությամբ երկերը կինոյում, ռադիոյով կամ հեռուստատեսությամբ օգտագործվելուց (սույն օրենսգրքի 494 հոդվածի 4-րդ կետ).

3) տեքստավոր երաժշտական երկեր ստեղծելու համար հրատարակված գրական երկերի օգտագործումը կոմպոզիտորի կողմից. այդպիսի դեպքերում տեքստի հեղինակին վարձատրում է այդպիսի երկն օգտագործող կազմակերպությունը.

4) լույս տեսած կերպարվեստի երկերի, ինչպես նաև լուսանկարչական երկերի օգտագործումը արդյունաբերական արտադրանքներում. այդպիսի դեպքերում հեղինակի ազգանվան նշումը պարտադիր չէ:

(28.07.82 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։