ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 515. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 515. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե երկը օգտագործման հանձնելու պայմանագրով սահմանված ժամկետում (հոդված 513) կազմակերպությունը չիրականացնի կամ չսկսի իր հավանությանն արժանացած երկի օգտագործումը, նա պարտավոր է հեղինակի պահանջով լրիվ վճարել պայմանավորված վարձատրությունը: Այս դեպքում հեղինակը նաև իրավունք ունի հրաժարվելու պայմանագրից և պահանջելու ետ վերադարձնել պայմանագրով հանձնված երկի օրինակները: Կազմակերպությունն ազատվում է վարձատրության այն մասը հեղինակին վճարելու պարտականությունից, որը հեղինակը պետք է ստանար երկի օգտագործումն սկսելուց հետո, եթե ապացուցի, որ երկն օգտագործել չի կարողացել հեղինակից կախված հանգամանքներով:
(28.08.74 խմբագրությամբ)