Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 484. ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 484. ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու կամ ավելի անձանց համատեղ աշխատանքով ստեղծված երկի (կոլեկտիվ երկի) նկատմամբ հեղինականին իրավունքը համատեղ պատկանում է համահեղինակներին, անկախ այն բանից, թե արդյոք այդպիսի երկը կազմում է անբաժանելի մի ամբողջություն, թե բաղկացած է այնպիսի մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:

Համահեղինակներից յուրաքանչյուրը պահպանում է իր հեղինակային իրավունքը կոլեկտիվի երկի` իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասի նկատմամբ:

Կոլեկտիվ երկի մասը ինքնուրույն նշանակություն ունեցող է համարվում, եթե կարող է օգտագործվել անկախ այդ երկի մյուս մասերից:

Համահեղինակների փոխհարաբերությունները կարող են որոշվել նրանց համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում կոլեկտիվ երկի նկատմամբ հեղինակային իրավունքը իրականացնում են բոլոր համահեղինակները համատեղ, իսկ վարձատրությունը նրանց միջև բաշխվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։