Անցնել բովանդակությանը
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·

Հոդված 554. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆԱԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 554. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆԱԼԸ

Եթե ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգը չի ընդունել ժառանգությունը կամ երբ ժառանգը զրկվել է ժառանգման իրավունքից (սույն օրենսգրքի 534 և 537 հոդվածներ), ժառանգության նրա բաժինը անցնում է ըստ օրենքի ժառանգներին և հավասար բաժիններով բաշխվում է նրանց միջև:

Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա դուրս եկած ժառանգին հասանելիք ժառանգության բաժինը անցնում է ըստ կտակի մյուս ժառանգներին և հավասար բաշխվում է նրանց միջև:

Այս հոդվածի կանոնները չեն կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ ժառանգը ժառանգությունից հրաժարվել է հօգուտ մի այլ ժառանգի, պետության կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության (սույն օրենսգրքի 553 հոդված), կամ երբ դուրս եկած ժառանգի փոխարեն ենթանշանակված է եղել ժառանգ (սույն օրենսգրքի 539 հոդված):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։