ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 47 ·
Հոդված 533. ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԺԱՌԱՆԳՆԵՐ ԼԻՆԵԼ
Հոդված 533. ԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԺԱՌԱՆԳՆԵՐ ԼԻՆԵԼ
Ժառանգներ կարող են լինել`
ըստ օրենքի ժառանգման դեպքում` այն քաղաքացիները, ովքեր կենդանի են ժառանգատուի մահվան պահին, ինչպես նաև ժառանգատուի այն երեխաները, ովքեր սաղմնավորվել են նրա կենդանության ժամանակ և ծնվել են նրա մահից հետո.
Ըստ կտակի ժառանգման դեպքում` այն քաղաքացիները, ովքեր կենդանի են ժառանգատուի մահվան պահին, ինչպես նաև նրանք, ովքեր սաղմնավորվել են նրա կենդանության ժամանակ և ծնվել են նրա մահից հետո: