ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 482. ՀԵՂԻՆԱԿԻ ԵՐԿԵՐԻ և ԱՆՎԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ
Հոդված 482. ՀԵՂԻՆԱԿԻ ԵՐԿԵՐԻ և ԱՆՎԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ
Երկը հրատարակելիս, հրապարակայնորեն կատարելիս կամ այլ կերպ օգտագործելիս արգելվում է առանց հեղինակի համաձայնության որևէ փոփոխություն մտցնել ինչպես բուն երկի, այնպես էլ նրա անվան և հեղինակի անվան մեջ:
Երկը հրատարակելիս նաև արգելվում է առանց հեղինակի համաձայնության պատկերազարդել այն, առաջաբան, վերջաբան գրել կամ մեկնաբանել և որևէ պարզաբանում տալ:
Հեղինակային պայմանագիր կնքելու ժամանակ տված համաձայնությունից հեղինակը չի կարող միակողմանի հրաժարվել:
(28.08.74 խմբագրությամբ)