Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 35 · ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 398. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 398. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

Քաղաքացիները կարող են դրամական միջոցները պահել պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և մյուս վարկային հիմնարկներում, տնօրինել ավանդները, ավանդներից եկամուտ ստանալ տոկոսների կամ շահումների ձևով, ոչ կանխիկ հաշվարկներ կատարել վարկային հիմնարկների կանոնադրություններին և սահմանված կարգով հրատարակված կանոններին համապատասխան:

Պետությունը երաշխավորում է ավանդների գաղտնիությունը, նրանց պահպանումը և ավանդատուի առաջին իսկ պահանջով նրանց վճարումը:

Պետական աշխատավորական խնայողական դրամարկղերն ու մյուս վարկային հիմնարկները մուծված ավանդների տնօրինման կարգը որոշվում է այդ հիմնարկների կանոնադրություններով և այս հոդվածի առաջին մասում նշված կանոններով:

Պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում քաղաքացիների ավանդների վրա բռնագանձում կարող է տարածվել դատարանի այն դատավճռի կամ վճռի հիման վրա, որով բավարարված է քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, կամ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա (երբ բացակայում է այնպիսի վաստակ կամ այլ գույք, որի վրա կարող է տարածվել բռնագանձումը), կամ ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու վերաբերյալ հայցով դատարանի վճռի հիման վրա: Հիշյալ վարկային հիմնարկներում քաղաքացիների ավանդների բռնագրավում կարող է կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ գույքի բռնագրավման վերաբերյալ օրենքին համապատասխան կայացված որոշման հիման վրա:

(26.03.86 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։