Անցնել բովանդակությանը
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 488. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՆՈՖԻԼՄԵՐԻ, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ և ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 488. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԻՆՈՖԻԼՄԵՐԻ, ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ, ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ և ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Կինոնկարի կամ հեռուստատեսային նկարի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է դրանց նկարահանումն իրականացնող ձեռնարկությանը:

Սիրողների կինոֆիլմերի կամ հեռուստատեսային ֆիլմերի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է նրա հեղինակին կամ համահեղինակներին:

Սցենարի հեղինակին, կոմպոզիտորին, բեմադրող ռեժիսորին, գլխավոր օպերատորին, բեմադրող նկարչին և կինոնկարի կամ հեռուստատեսային նկարի մեջ որպես բաղկացուցիչ մաս մտած այլ երկերի հեղինակներին է պատկանում հեղինակային իրավունքը` յուրաքանչյուրին իր երկի նկատմամբ:

Ռադիոհաղորդումների և հեռուստատեսային հաղորդումների նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է դրանք հաղորդող ռադիո և հեռուստատեսային կազմակերպություններին, իսկ այդ հաղորդումների մեջ մտցված երկերի նկատմամբ` դրանց հեղինակներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։