ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ
Հոդված 368. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև ԿԱՊԱԼԻ ԱՌԱՐԿԱՆ ՈՉՆՉԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 368. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև ԿԱՊԱԼԻ ԱՌԱՐԿԱՆ ՈՉՆՉԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Եթե կապալի առարկան մինչև նրա հանձնումը պատահմամբ ոչնչացել է կամ աշխատանքի ավարտումն անհնարին է դարձել ոչ կողմերի մեղքով, ապա կապալառուն իրավունք չունի աշխատանքի վարձատրություն պահանջելու:
Եթե կապալի առարկան ոչնչացել է կամ աշխատանքի ավարտումն անհնարին է դարձել պատվիրատուի տված նյութի թերությունների կամ աշխատանքի կատարման եղանակի վերաբերյալ նրա կարգադրությունների հետևանքով կամ այն պատճառով, որ պատվիրատուն ուշացրել է կատարված աշխատանքի ընդունումը, ընդսմին կապալառուն կատարել է սույն օրենսգրքի 362 և 363 հոդվածների կանոնները, ապա կապալառուն պահպանում է աշխատանքի համար վարձատրություն ստանալու իրավունքը: