ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 20 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 232. ՀԱՇՎԱԿՑՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 232. ՀԱՇՎԱԿՑՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Չի թույլատրվում հաշվակցել այն պահանջները,
1) որոնց վերաբերմամբ լրացել է հայցային վաղեմության ժամկետը.
2) որոնք վերաբերում են առողջությանը վնաս հասցնելուց կամ մահ պատճառելուց առաջացած վնասի հատուցմանը.
3) որոնք վերաբերում են ցմահ հոգ տանելուն (սույն օրենսգրքի 258 հոդված).
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում: