Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 27 · ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

Հոդված 277. ԼՈՄԲԱՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 277. ԼՈՄԲԱՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՌԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղաքային լոմբարդները քաղաքացիներին տալիս են վարկեր, որոնք ապահովվում են տնային գործածության և անձնական օգտագործման առարկաների գրավով («Գրավի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք):

Վարկերի առավելագույն չափն ու թիվը, որ կարող է տրվել մեկ անձի, ինչպես նաև տրվող վարկերի ժամկետները որոշվում են քաղաքային լոմբարդի տիպային կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:

(25.10.95 խմբագրությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։