Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 411. ԿՈՄԻՍԻՈՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 411. ԿՈՄԻՍԻՈՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Կոմիսիոները պարտավոր է իր ստանձնած հանձնարարությունը կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով:

Եթե կոմիսիոները գործարքը կնքի ավելի ձեռնտու պայմաններով, քան նշել է կոմիտենտը, ապա ամբողջ օգուտը պատկանում է կոմիտենտին, եթե կոմիսիայի պայմանագրում այլ բան չի նախատեսված:

Սպառողական կոոպերացիայի այն կազմակերպությունը, որը կոմիսիոն վաճառքի համար գյուղատնտեսական մթերքներ է ընդունել կոմիտենտից, դրանք իր գործունեության շրջանի սահմաններից դուրս իրացնելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի ենթակոմիսիայի պայմանագիր կնքելու սպառողական կոոպերացիայի մի այլ կազմակերպության հետ:

Սպառողական կոոպերացիայի այն կազմակերպությունը, որը կոմիսիոն վաճառքի համար գյուղատնտեսական մթերքներ է ընդունել, կոմիտենտին ավանս է տալիս ԽՍՀ Միության օրենսդրությամբ որոշված սահմաններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։