ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 39 · ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 440. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐՆ ՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
Հոդված 440. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐՆ ՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
Համատեղ գործունեության պայմանագրով նախատեսված ծախսերը և համատեղ գործունեության հետևանքով առաջացող վնասները ծածկելու կարգը որոշվում է պայմանագրով:
Եթե պայմանագրով այդ կարգը չի նախատեսվել, ապա ընդհանուր ծախսերն ու վնասները ծածկվում են պայմանագրի մասնակիցների ընդհանուր գույքի հաշվին (սույն օրենսգրքի 439 հոդված), իսկ պակասող գումարները պայմանագրի մասնակիցների միջև բաշխվում են ընդհանուր գույքի մեջ կատարած նրանց մուծումների համեմատ: