Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 36 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 404. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 404. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հանձնարարության պայմանագիրը դադարում է, բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, նաև`

1) փոխանորդյալի կողմից այն լուծվելու հետևանքով.

2) փոխանորդի հրաժարվելու դեպքում.

3) պայմանագրին մասնակից քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու հետևանքով.

4) իրավաբանական անձի լուծարման հետևանքով:

Փոխանորդյալն իրավունք ունի ուզած ժամանակ վերացնելու հանձնարարությունը, իսկ փոխանորդը` հրաժարվելու նրանից: Անվավեր է այդ իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնությունը:

Եթե փոխանորդը պայմանագրից հրաժարվել է այնպիսի պայմաններում, երբ փոխանորդյալը զրկված է իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ապա փոխանորդը պարտավոր է հատուցել պայմանագրի դադարմամբ պատճառած վնասները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։