ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 21 · ԱՌՈՒԾԱԽ
Հոդված 251. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 251. ՎԱՃԱՌՎԱԾ ԻՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Վաճառված իրի թերությունների առթիվ հայց կարող է հարուցվել ոչ ուշ քան վեց ամսում պահանջ ներկայացնելու օրվանից, իսկ եթե պահանջ չի ներկայացվել կամ այն ներկայացնելու ժամանակը անհնար է որոշել` այդ թերությունների առթիվ պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետները լրանալու օրվանից (սույն օրենսգրքի 249 և 250 հոդվածներ):
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել վաճառված իրերի թերությունների կապակցությամբ պահանջների վերաբերյալ հայցային վաղեմության այլ ժամկետներ:
(30.10.74 խմբագրությամբ)