Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԳԻՐ

Հոդված 68. ՎԵՐԱԼԻԱԶՈՐՈՒՄ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 68. ՎԵՐԱԼԻԱԶՈՐՈՒՄ

Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որի համար ինքը լիազորված է: Նա կարող է այդ գործողությունների կատարումը վերալիազորել մի այլ անձի, եթե լիազորագրով ինքը լիազորված է կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել` ելնելով լիազորագիր տվողի շահերի պաշտպանությունից:

Լիազորագիրը, որով լիազորությունները հանձնվում են մի այլ անձի, պետք է նոտարական կարգով վավերացված լինի:

Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող ավելի լինել այն հիմնական լիազորագրի գործողության ժամկետից, որի հիման վրա տրված է այդ լիազորագիրը:

Լիազորությունները այլ անձի հանձնողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորագիր տվողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, որին հանձնված են լիազորությունները: Եթե լիազորությունները հանձնողը չկատարի այս պարտականությունը, ապա նա իր կողմից վերալիազորված անձի գործողությունների համար պատասխանատվություն է կրում որպես իր սեփական գործողությունների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։