ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 38 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 429. ՊԱՀԱՌՈՒԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 429. ՊԱՀԱՌՈՒԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՆՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Պահառուի վարձատրության չափը հատուցանելի պահատվության պայմանագրով (սույն օրենսգրքի 425 հոդված) որոշվում է սահմանված կարգով հաստատված սակագներով, դրույքներով, տարիֆներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
Անհատույց պահատվության դեպքում գույքը պահ տվողը պարտավոր է պահառուին հատուցելու գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերը: