Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 407. ԿՈՄԻՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 407. ԿՈՄԻՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կոմիսիայի պայմանագրով մեկ կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ կոմիտենտի հաշվին, վարձատրությամբ, մեկ կամ մի քանի գործարք կնքել իր անունից:

Գյուղատնտեսական մթերքների վաճառման կոմիսիայի պայմանագրով կոլտնտեսությունը (կոմիտենտը) սպառողական կոոպերացիայի կազմակերպությանը (կոմիսիոներին) հանձնարարում է կոմիսիոն հիմունքներով վաճառել իր գյուղատնտեսական արտադրանքի այն ավելցուկները, որ մնացել են պետությանը գյուղատնտեսական արտադրանքի վաճառման պարտավորությունները կոլտնտեսության կողմից կատարելուց հետո:

Կոմիսիոն խանութները կոմիսիայի պայմանագիր են կնքում մանրածախ առևտրի կարգով վաճառելու ինչպես նոր, այնպես էլ գործածված լայն սպառման ու տնային գործածության առարկաներ, գեղարվեստական իրեր, կիրառական արվեստի իրեր, անտիկվարային իրեր, բացառությամբ այն առարկաների, որոնց ընդունումը կոմիսիոն խանութներում իրերի ընդունման ու վաճառման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության կողմից հաստատվող կանոններով արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։