Անցնել բովանդակությանը
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 11 · ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 111. ԱՆԱՇԽԱՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՈՒՆԸ, ԱՄԱՌԱՆՈՑԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 111. ԱՆԱՇԽԱՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՏՈՒՆԸ, ԱՄԱՌԱՆՈՑԸ ԿԱՄ ԱՅԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՒՅՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ

Եթե քաղաքացու սեփականությունն հանդիսացող բնակելի տունը, ամառանոցը կամ այլ շինություն, կամ տան (ամառանոցի, այլ շինության) քաղաքացուն պատկանող մասը այդ քաղաքացու կողմից կառուցվել կամ ձեռք է բերվել անաշխատ եկամուտներով կամ պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ ու հասարակական կազմակերպությունների միջոցների ապօրինի օգտագործման հաշվին, ապա համապատասխանորեն այդ տունը, ամառանոցը, այլ շինությունը կամ տան (ամառանոցի, այլ շինության) մի մասը պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի հայցով, դատարանի կայացրած վճռով, պետք է անհատույց վերցվի և հանձնվի պատգամավորների տեղական խորհրդի կոմունալ ֆոնդին, կոլտնտեսությանը կամ այլ կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպությանը:

Այս հոդվածի առաջին մասի կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ անաշխատ եկամուտներով կամ պետական, կոոպերատիվ կամ հասարակական կազմակերպության միջոցների ապօրինի օգտագործման հաշվին ձեռք են բերվել ավտոմեքենաներ կամ այլ արժեքավոր գույք:

Այս հոդվածի առաջին մասին համապատասխան տունը վերցվելիս կիրառվում են սույն օրենսգրքի 112 հոդվածի երրորդ մասի կանոնները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։