Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 41 · ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 454. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 454. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՍՆՀԻՆԳԻՑ ՄԻՆՉև ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ

Տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը իր պատճառած վնասի համար պատասխանատու է ընդհանուր հիմքերով (սույն օրենսգրքի 447, 452 և 457 հոդվածներ):

Այն դեպքում, երբ տասնհինգից մինչև տասնութ տարեկան անչափահասը չունի գույք կամ վաստակ, որը բավականացներ վնասի հատուցման համար, ապա վնասի համապատասխան մասը պետք է հատուցեն նրա ծնողները կամ հոգաբարձուները, եթե չապացուցեն, որ վնասը առաջացել է ոչ իրենց մեղքով: Նրանց այդ պարտականությունը դադարում է, երբ վնաս պատճառողը չափահաս է դառնում, ինչպես նաև այն դեպքում, երբ մինչև չափահաս դառնալը նա գույք կամ վաստակ ունենա, որը բավական է վնասի հատուցման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։