ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 16 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 184. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՏ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 184. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՏ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից առանձին կատարում պահանջելու ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասում:
Եթե պարտատերը համապարտ պարտապաններից որևէ մեկից լրիվ բավարարում չի ստացել, ապա նա իրավունք ունի չստացած մասը պահանջելու մյուս համապարտ պարտապաններից:
Համապարտ պարտապանները պարտական են մնում, քանի դեռ լրիվ չի մարվել պարտավորությունը: