ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 37 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 417. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ
Հոդված 417. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿՈՄԻՏԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ
Կոմիտենտը պարտավոր է`
1) կոմիսիոներից ընդունել հանձնարարությամբ ամբողջ կատարվածը.
2) իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը զննել և այդ գույքի հայտնաբերված թերությունների մասին անհապաղ հաղորդել կոմիսիոներին.
3) կոմիսիոներին ազատել այն պարտավորություններից, որ նա երրորդ անձի հանդեպ ստանձնել է հանձնարարությունը կատարելու համար: