ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 135. ՄԵՆԱՏՆՏԵՍ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԾԽԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 135. ՄԵՆԱՏՆՏԵՍ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԾԽԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մենատնտես գյուղացիական ծխի սեփականությունը կարող են լինել, բացի սույն օրենսգրքի 127 հոդվածում նշված գույքից, բանող անասուններ ու գյուղատնտեսական ինվենտար, որոնք անհրաժեշտ են ծխի օգտագործմանը հանձնված հողամասի մշակման համար` առանց ուրիշի աշխատանք կիրառելու:
Մենատնտես գյուղացիական ծխի առանձին անդամների անձնական սեփականություն չի կարող լինել այս հոդվածի առաջին մասում հիշված գույքը:
Մենատնտես գյուղացիական ծխի` այս հոդվածում նշված գույքը նրա անդամներին է պատկանում համատեղ սեփականության իրավունքով (սույն օրենսգրքի 117 հոդված):
Մենատնտես գյուղացիական ծխի համատեղ սեփականության իրավունքի նկատմամբ համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 128-133 հոդվածները: