Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 31 · ԿԱՊԱԼ

Հոդված 365. ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐՈՎ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 365. ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐՈՎ

Պայմանագրի պայմաններից` աշխատանքը վատթարացնող շեղումների կամ աշխատանքում եղած այլ թերությունների առթիվ հայցը պատվիրատուն կարող է ներկայացնել աշխատանքն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, իսկ շինությունների ու կառուցվածքների նկատմամբ, եթե կողմերից մեկը քաղաքացի է` ոչ ուշ, քան մեկ տարի հետո:

Եթե կապալի պայմանագրում նախատեսված է երաշխիքային ժամկետ և աշխատանքի թերությունների մասին հայտարարվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է թերությունների վերաբերյալ հայտարարության օրվանից, իսկ սոցիալիստական կազմակերպությունների հարաբերություններում` աշխատանքի թերությունների հայտնաբերման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։