ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 132. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Հոդված 132. ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾԽԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
Կոլտնտեսային ծխի բաժանման ժամանակ նրա գույքը նոր կազմվող ծխերի միջև բաժանվում է նրանց անդամների բաժիններին համապատասխան, ընդ որում հաշվի են առնվում ծխերից յուրաքանչյուրի տնտեսական կարիքները:
Կոլտնտեսային ծխի բաժանում պահանջելու իրավունք ունեն ծխի այն չափահաս անդամները, որոնք տվյալ կոլտնտեսության անդամ են: