Անցնել բովանդակությանը
ՊԱՐՏԱՎՈՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԳլուխ 36 · ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 402. ՓՈԽԱՆՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 402. ՓՈԽԱՆՈՐԴԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փոխանորդը պարտավոր է`

1) Փոխանորդյալի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի վերաբերյալ բոլոր տեղեկությունները.

2) հանձնարարությունը կատարելուն պես փոխանորդյալին ներկայացնել հաշվետվություն` կցելով արդարացուցիչ փաստաթղթեր, եթե դա պահանջվում է ըստ հանձնարարության բնույթի.

3) անհապաղ փոխանորդյալին հանձնել հանձնարարության կատարման կապակցությամբ ամբողջ ստացածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։